Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ ուժային բլոկի ղեկավարների զեկույցների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, և որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» և մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները:
Նա և՛ գլխավոր դատախազ է, և՛ Քննչական կոմիտեի ղեկավար, և՛ ՆԳ նախարար, և՛ ԱԱԾ տնօրեն։ Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, և հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։