Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այսօր «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ մայիսից սկսած մինչև սեպտեմբերի 15-ը Երևանի մեծ մասը օրեկան 7 ժ ջուր չի ունենա։ Ժամը 12-ից մինչև առավոտ ժամը 7-ը մեր երկրում, մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում 100 000-ավոր բնակիչներ ջուր չեն ունենալու, ու սա մեր պետական ռազմավարության ընդհանրապես սխալ քաղաքականության հիմնական կիզակետն է»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ պետությունը ունի 3 հիմնական ենթակառուցվածքային ուղղություն, որից առաջինը ջուրամատակարարման ոլորտն է, այնուհետև գազամատակարարումն ու էլեկտրականությունը։
«Մենք հասել ենք նրան, որ Երևան քաղաքում 21-րդ դարում մի շիշ ջուրը օրական յոթ ժամ անհասանելի է լինելու Երևանի 100 000-ավոր բնակիչների համար։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը։ Վերջին 4 ամիսների ընթացքում, անցած տարվա համեմատ, Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40 %-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էներգետիկայի ոլորտում նույնպես։ Մեր արտաքին սխալ քաղաքականության արդյունքում վտանգում ենք նաև գազամատակարարումը մեր երկու հարևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով։ Սա շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար»,- հավելեց Կարապետյանը։
Քաղաքական ուժի ներկայացուցիչն ընդծեց՝ ջուրն անհրաժեշտություն է, ջուրը ճոխություն չէ և պետք է այս ոլորտում առաջացած հարցը լուծել նորմալ կառավարման արդյունքում։
«Բժշկական հաստատությունները պետք է 7 ժ ջրից զրկված չլինեն։ Ճիշտ կառավարումը սրանից է սկսվում։ Հայաստանում ամեն քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 3200 խմ ջուր, որը աշխարհի նորմայից 2 անգամ ավելի է Ամբողջ աշխարհում 1800 խմ է միջինը։Մեր ջրի կորուստը կազմում է 65 %։ Այսինքն՝ ընդհանուր 100 % մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 %-ը միայն։ Համեմատության համար նշեմ, որ էլեկտրաէներգիայի ոլորտում Հայաստանի էլեկտրական ցանցերի կորուստը իջեցրել ենք 6 տոկոսի ։Սա ոչ էֆեկտիվ կառավարման և պետական քաղաքականության բացակայության արդյունք է»։
Նրա խոսքով ՝ տարածաշրջանի ամենաջրառատ երկրներից մեկը չի կարող բախվել նման խնդրի հետ։
«Ջուր կա՛,մեր երկրում կառավարում չկա»,- ավելացրեց Կարապետյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։