Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն ահազանգում է՝ պատահաբար հայտնաբերել են, որ եղբոր տան վրա 12 անծանոթ մարդ է գրանցված։
«Եղբորս տան վրա, շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 մարդ կա գրանցված։ Եղբայրս` լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաատանում մարդկանց տանում, խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով։
Ուրեմն, երեկվանից այս հարցով ենք զբաղվում, ես փորձել եմ հետնապահ մնալ, որ տեսնեմ՝ սրանք ինչ կերպ են իրենց պահելու։ Նոր-Նորքի պասպորտ սեղանի ժողովուրդ և մասնավորապես` պետ, ես հասկանում եմ, որ խառնվել եք իրար ու ահից լաչառանում եք, բայց դու չէիր կարող պատկերացնել քո վատ երազում, որ դա իմ եղբոր տունն է, որի վրա 12 հոգու բերել գրանցել եք առանց իր գիտության։ Դատախազություն հաղորդում է գնալու, դուք համբերեք, Նելլի Դավթյան, սպասում եմ Ձեր արձագանքին»,-գրել է Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին։