Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
Իրավունք
17:56 26/02/2026
Հայաստան

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Այն համակցվեց այլ միջոցներով՝ գրավով ու բացակայելու արգելքով։

Դատավորն այն համոզման է, որ այդ միջոցների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել մեղադրյալ Արթուր Սարգսյանի օրինական, պատշաճ վարքագիծը։

Դատավորը նշեց, որ պահպանվում են նաև տեսակցությունների սահմանափակումները։

«Այս պահին այլ խափանման միջոցով փոխելու հիմքեր առկա չեն»,-ասաց դատավորը՝ հիշեցնելով, որ որոշումը կարելի է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։

Այսօրվա նիստն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին ժամը 15։30-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց