Ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ․ Մելոյան
Քաղաքական
20:48 26/02/2026
Հայաստան

Ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ․ Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Հայը չպետք է ջրի խնդիր ունենա։

Հանրահայտ է, որ Հայաստանը խմելու և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան խիստ ձևով սահմանափակվում ջրամատակարարումը։

Երեկ օրվա առաջին կեսին ԶԼՄ-ներով լայնորեն տարածվում էր «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ մայիսից մինչև սեպտեմբեր ամիսներին ՀՀ բնակչության ջրամատակարարման գրաֆիկի կտրուկ սահմանափակման մասին, ինչի արդյունքում՝ տասնյակ հազարավոր բաժանորդների համար սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ։

Դրան անմիջապես հետևեց հայ հասարակության արդարացի ցասումը։ Պատասխանը, ըստ էության, ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ։

Ջրի կորուստը հասնում է 65 %-ի։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օրինական սեփականատերերից խլելու պահին կորուստը կազմել է ընդամենը 6 %, ինչի շնորհիվ էլ կուտակվել էր 7 միլիարդ դրամը, որի հաշվին առաջարկում էինք իջեցնել մարդկանց հոսանքի գինը։

Հետևաբար ակնհայտ է, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, ներառյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը՝ ՏԱՊԱԼՎԵԼ են։

Իշխանությունները երեկոյան հայտարարեցին, որ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման փոփոխություն չի լինի»։

Այստեղ հնարավոր է երկու տարբերակ․

1, կամ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ակնհայտ հնարավորություն ունենալով չսահմանափակել ջրամատակարարումը, այնուամենայնիվ՝ սահմանափակում է այն, ինչը կարելի է գնահատել որպես «դիվերսիա» Հայաստանի Հանրապետության դեմ,

2, կամ ՀՀ կառավարությունը «հորդորել է» մասնավոր ընկերությանը հետ կանգնել սահմանափակումներից, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում միայն ավելի կխորացնի ջրամատակարարման խնդիրը, եթե ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում չիրականացվեն ակնհայտ համակարգային բարեփոխումներ։

Հետեւաբար՝ խնդիրը դեռ կա եւ համապետական անվտանգային մակարդակի է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ․ Մելոյան