Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը Զելենսկուն ասել է, որ ցանկանում է արագացնել հակամարտության կարգավորումը. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ակնկալում է հնարավորինս շուտ վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ ամերիկացի առաջնորդը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ցանկանում է«հնարավորինս շուտ» կարգավորում։ Նա նաև նշել է, որ կցանկանար, որ հակամարտությունն ավարտվի «մեկ ամսվա ընթացքում»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկին Թրամփին ասել է, որ հույս ունի, որ հակամարտությունը կավարտվի 2026 թվականին։ Պորտալի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել Կիևին տրամադրել «Միացյալ Նահանգների կողմից նշանակալի անվտանգության երաշխիքներ»։