Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բժշկական համայնքին ծաղրող Առողջապահության փոխնախարարը պետք է պաշտոնանկ արվի. ԱԺ նախկին պատգամավոր
«Մասնագետին ծաղրող հանրային ծառայողը կամ պաշտոնյան պետք է զրկվի իր աթոռից: Բժշկական համայնքին ծաղրող Առողջապահության փոխնախարարը պետք է պաշտոնանկ արվի»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ արձագանքելով Լենա Նանուշյանի կողմից հրապարակված, ապա հեռացված տեսանյութին։
Բժիկ Գևորգ Գրիգորյանը, արձագանքելով նույն պաշտոնյայի կողմից տեսանյութի հեռացման պատճառներին, գրել է.
«Լենա Նանուշյան ջան, ձեր տեսանյութ նկարելու ժամանակահատվածը տրամադրեք և կոնստրուկտիվ քննարկեք «Բուժաշխատողների նախաձեռնող խմբի» առաջարկներն ու բողոքը, որովհետև այլ ելք չունեք։
Տիկին փոխնախարարը ռիլ էր դրել և անդրադարձել մեր համեստ գործունեությանը՝ բուժաշխատողների վարձատրության մեթոդաբանության փոփոխությանը... Բայց... Բայց ՋՆՋԵԼ է... Հավանաբար, որովհետև տակի մեկնաբանությունները մեղմ ասած ի օգուտ իրեն չէր:
Բուժաշխատողները դատարարտում էին հեգնական տոնը, մեր արդարացի պահանջը քաղաքականացնելը և առհասարակ փոխնախարարի վերաբերմունքը ստեղծված իրավիճակին:
Տիկին փոխնախարարը առողջապահության նախարարության 2-րդ պատասխանատու պաշտոնյան է, ում համար «խիյարը թարս է բուսնում»:
Ժողովուրդ, եկեք կոնստրուկտիվ քննարկման դաշտ, այլ պարագայում դառնալու եք ծիծաղի առարկա և «հեղափոխական» ապահովագրական համակարգի դիվիդենտները ի վնաս ձեզ են գործելու»։