Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժուլիկություն» եմ տեսնում․ Սերժ Սարգսյանը՝ կենսաթոշակների բարձրացման հայտարարության մասին
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ չեն տարբերակում՝ ի՞նչ է նվազագույն թոշակ, ի՞նչ է միջին կենսաթոշակ։ Վստահ եմ, որ իրենցից շատերը չգիտեն՝ այս երկրում քանի՞ հոգի են նվազագույն թոշակ ստանում և ովքե՞ր են նվազագույն թոշակը ստանում։ Ես այս հայտարարությունում էլ եմ տեսնում «ժուլիկություն», կտեսնեք, թե բոլոր թոշակառուները արդյոք 10 000 դրամով ավելի կստանան իրենց թոշակները, համոզված եմ՝ ոչ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող հարցին։
Ըստ նրա՝ այն միջին կենսաթոշակի չափերի վրա նվազագույն ազդեցություն կունենա։
Դիտարկմանը, թե արդյո՞ք թոշակների բարձրացումը «ընտրակաշառք» կարելի է դիտարկել, Սերժ Սարգսյանն ասաց․ « Գիտեք՝ ընտրություններն արդեն կեղծվել են։ Դա որպես ընտրակաշառք որակելը զուտ կարող է քաղաքական ինչ-որ հայտարարություն լինել, որովհետև ընտրապայքար չի սկսել։ Բայց այն, որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են՝ փաստ է և որևէ մեկը չի կարող ժխտել։ Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսեին ոչ ընտրական տարում և այլն, այդդ բոլորը խախտումներ են։ Այսինքն՝ եթե մի քաղաքական ուժից շատ ներկայանալի մարդու ձերբակալում են, դա խախտում չի՞։ Բա կեղծումը ինչպե՞ս է լինում, դա կեղծել չի՞։ Շատ վաղուց մեր երկրում «յաշիկ» լցնել չկա, շատ վաղուց։Չկա, որովհետև էլեկտրոնային համակարգը ներդրվել է շատ վաղուց, ոչ թե հիմա»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։