Մենք ոչ թե ատոմակայանը փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու պայմանով․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
18:50 26/02/2026
Հայաստան

Մենք ոչ թե ատոմակայանը փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու պայմանով․ Սերժ Սարգսյան

Հարցին, թե Մեծամորի ատոմակայանի փակման հարցը ստանձնել է Սերժ Սարգսյանը՝  Սեպայի պայմանագրի շրջանակում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքեց․

«Նախ Սեպայում այդպիսի բան չկա, իսկ ցանկացած ատոմակայան ինչ-որ պահի պետք է փակվի։ Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք՝ 20 տարի երկարացնելու պայմանով։  Շնորհիվ այդ բանակցությունների՝ այսօր ատոմակայանը գործում է»։

 Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց՝ ուսումնասիրել Սեպայի պայմանագիրը և համզվել՝ կա՞ արդյոք ատոմակայանի փակման մասին այնտեղ, թե՝ ոչ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ոչ թե ատոմակայանը փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու պայմանով․ Սերժ Սարգսյան