ՔԿ-ն հաստատեց զինվորի մահվան դեպքը, կա ձերբակալված
Իրավունք
22:52 26/02/2026
Հայաստան

ՔԿ-ն հաստատեց զինվորի մահվան դեպքը, կա ձերբակալված

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են.

«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»:

Հիշեցնենո, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ-ն հաստատեց զինվորի մահվան դեպքը, կա ձերբակալված