Կառավարությունը «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն այս շաբաթ կուղարկվի ԱԺ
Քաղաքական
11:59 26/02/2026
Հայաստան

Կառավարությունը «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն այս շաբաթ կուղարկվի ԱԺ

«Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք, որ զեկույցում նկարագրվեին, և նկարագրվեին ավելի մանրամասն»,-կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ չզեկուցվող հարցերի փաթեթով «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն ընդունելու ժամանակ:

Գրիգորյանը կառավարության անդամներին առաջարկեց այսօր վերջնական տեքստին ծանոթանալ, քանի որ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ այն ուղարկելու են ԱԺ:

«Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը Կառավարությունն ունենալու է զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս»,- ասաց Գրիգորյանը՝ ակնարկելով հնարավոր բազթողումների խնդրի լուծումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն այս շաբաթ կուղարկվի ԱԺ