Գեղեցկության մրցույթում 20 ուղտ որակազրկվել է՝ նրանց շուրթերին բոտոքսի ներարկումներ հայտնաբերելու պատճառով
Աշխարհում
14:50 26/02/2026
Աշխարհ

Գեղեցկության մրցույթում 20 ուղտ որակազրկվել է՝ նրանց շուրթերին բոտոքսի ներարկումներ հայտնաբերելու պատճառով

Քսան ուղտ որակազրկվել է Օմանում անցկացվող գեղեցկության մրցույթում՝ կոսմետիկ միջամտությունների հետքեր հայտնաբերելու պատճառով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ուղտերի գեղեցկության մրցույթները լայնորեն տարածված են Պարսից ծոցի երկրներում և համարվում են բեդվինների մշակութային ժառանգության կարևոր մաս: Այս միջոցառումներին մասնակցում են հազարավոր կենդանիներ, որոնց մրցանակային ֆոնդը հասնում է միլիոնավոր դոլարների, ինչը սրում է մրցակցությունը կենդանիներին բուծողների միջև:

Կազմակերպիչների խոսքով, Մուսկատի մրցույթում որոշ կենդանիների տերեր փորձել են առավելություն ստանալ ՝ դիմելով արգելված միջամտությունների: Մասնավորապես, պարզվել է, որ ուղտերին ներարկվել է բոտոքս՝ շրթունքները մեծացնելու համար, մկանային հանգստացնող միջոցներ՝ դեմքի արտահայտությունը փոխելու, և սիլիկոնե ու մոմի միջոցով շտկել են սապատների  ձևերը։

Կազմակերպիչները շեշտել են, որ ուղտերի արտաքին տեսքի արհեստական ​​​​բարելավման ցանկացած ձև հակասում է կանոններին և համարվում է խարդախություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղեցկության մրցույթում 20 ուղտ որակազրկվել է՝ նրանց շուրթերին բոտոքսի ներարկումներ հայտնաբերելու պատճառով