Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան
Հասարակություն
08:26 27/02/2026
Հայաստան

Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

«Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք։ Ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- հայտարարել է Աննա Հակոբյանը։ 

Նա հայտնել է, որ տեղափոխվում է վարձակալած բնակարան. «Տուն չունեմ, այն տունը, որը վարկով գնվել է, շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար տեղափոխվում եմ վարձակալած բնակարան»։ Աննա Հակոբյանն ասել է, որ քարտին ունի 5 միլիոն դրամ. «Կարծում եմ՝ բավարար է ինձ ապրելու համար»։ 

«Չունեմ մեքենա, չեմ ունենա պետական պահպանություն»,- տեսանյութում ասել է Աննա Հակոբյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder