Մեյմունություն, խորտակվող նավից փախուստ, հանգանակության առաջարկ. Ինչպես են օգտատերերն արձագանքում Աննա Հակոբյանի հայտարարություններին
Քաղաքական
10:33 27/02/2026
Հայաստան

Մեյմունություն, խորտակվող նավից փախուստ, հանգանակության առաջարկ. Ինչպես են օգտատերերն արձագանքում Աննա Հակոբյանի հայտարարություններին

Տարիներ շարունակ երկրի առաջին տիկին ներկայացող Նիկոլ Փաշինյանի կողակցի՝ Աննա Հակոբյանի ամուսնալուծության, վարձով բնակարան տեղափոխվելու մասին հայտարարությունները լայն քննարկման առիթ են հանդիսացել սոցիալական ցանցերում։

Հենց Աննա Հակոբյանի էջում հրապարակված տեսանյութի ներքո մարդիկ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ այս ամենը որակելով կապիկություն, մեյմունություն, բեմադրված բան, որով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել կարևոր թեմաներից։

Կան մարդիկ, որ ծաղրում են Աննա Հակոբյանի՝ հագուստ, տուն, մեքենա չունենալու մասին հայտարարությունը, առաջարկում են հանգանակություն կազմակերպել, նրա համար տուն գնել, ոմանք էլ պատրաստակամություն են հայտնել՝ անձամբ ապահովել Աննա Հակոբյանի պահպանությունը։

Այս պահին տեսանյութի ներքո մոտ 500 մեկնաբանություն կա, ներկայացնում ենք դրանից մի քանիսը.

«Տեսնես` մեզ այսօր կամ մոտ ապագայում ինչ է սպասում, որ այս անիմաստ բովանդակությամբ հանրությանը փորձում եք շեղել»։

«Մարդ ու կնիկ նոր ներկայացում են բեմադրել»։

«Առնետը առաջինն է փախչում խորտակվող նավից»։

«Սաղ ստորագրեցին տվեցին հիմա արդեն ժամանան է որ մեկ մեկ թռնեն»։

«Սա ինչ նոր սերիալ է»։

«Հերթական պիառ ակցի՞ա։

Թոշակների բարձրացման տիպի։

Թե ռեյտինգի թվերը նայելուց հետո крысы покидают корабль?

P.s, լավ կլիներ ներողություն խնդրեիք «հանուն ոչնչի ցոհված» բառերի համար»։

«Հե՛յ գիտի Գյուլնազ տատ»։

«Էժանություն։ Կրկես»։

«Բեմադրված բաժանումդ էլ քեզ չի փրկի քրեական պատասխանատվությունից ու պատժվելուց։ Խորտակվող նավը առնետները առաջինն են լքում»։

«Մտածում եմ, որ հանգանակություն պիտի կազմակերպենք, էս խեղճ կնոջը հո փողոցում չենք թողնի»։

«У меня слёзы. у неё не было денег на платье. Брат наркобарон она сашик первый у неё не было денег, цирк потерял великого клоуна»։

«Անձնական թեմաներդ քեզնից լավ գիտենք, իսկ ինչ վերաբերվում է սիրելուն , դրա մասին լռեք, քանի որ սերդ արտահայտվեց եռաբլուրով, արցախցիներին տարհանելով, Արցախը կորցնելով։ Այո, դուք պետք է քրեական պատասխանատվություն կրեք, եթե իհարկե արդարություն կա։ հակառակ դեպքում չեմ զարմանա, որ ձեր այս քայլով նոր հնարավորություն է վարչապետի թեկնածություն ստանձնել»։

«Էս նոր խաղ է,եվ միամիտ դեմքով ,դուք մեր ազգի գլխին մեծ ավերներ բերեցինք տիկին ու հենց այնպես հեռանում եք,թե խաղի երկրորդ մասն է»։

«Փախնում են կամաց կամաց։ Ուզումա ասի իբր դատարկ եկանք դատարկ գնում ենք։ Ճիշտա ասում աճպարարա ներկայացել։

Գնացեք գնացեք երկիրը արյան մեջ ողողեցին։ Խոսալուց հասկացնումա որ խաղը ավարտվեց։

Ամբողջ աշխարհով խայտարակ արեցին, ովա տեսել նման երկրի ղեկավար սաղ տնով ծաղրածու են»։

«Այս ամենից շատ վատ "հոտ" եմ առնում, ամոթ ունեցեք, ի՞նչ կապիկություն եք անում, հիմա ի՞նչ վատ բան եք նախապատրաստում...»։

«Առաջին տիկինը չպե՛տք է այս աստիճան ցածրանա ու բացատրություն ներկայացնի հանրությանը, թե ուր է գնում , ի՞նչ է անում , ի՞նչ ունի եվ էլ ինչ «չունի»։ Թե բա , որպեսզի տաքսիստները չսկսեն բանբասել։ Հարգարժան տաքսու վարորդները ավելի հարգանքի են արժանի , քանի որ իրենց դժվար աշխատանքով ընտանիքների համար հացի փող են քամում … այլ ոչ թե կրկես են ցուցադրում ։ Փաստորեն դուք այսքան կրթվում եք հանուն ոչնչի .. եթե չեք տիրապետում էթիկայի կանոններին , որ ձեր ղեկավարած երկրի ցանկացած մարդու նկատմամբ նման վերաբերմունք եք դրսեվորում ։

Ի՞նչ ասել է . «Խնդրում եմ , որ դրսում տեսնեք , չվիրավորեք»։ Հարգանքը չեն պահանջում , հարգանքը վայելում են։ Դրա համար պետք է արժանապատվություն ունենալ»։

«Ուրախալին այն է, որ դու այլևս չես ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։ Նաև այն ասեմ,- Կոկիկ ու ճիշտ հագուստ ունենալը ԲՆԱՎ կապ չունի գումարի հետ։ Կարելի է ճիշտ հագուստ ընտրել ամենաքիչ նյութական միջոցներով, իսկ այն պնդումը, որ դրա համար փող չի եղել ընդհանրապես, ես չեմ հավատում։

Հույս ունեմ՝ հեռու կմնաս քաղաքականությունից ու Հայաստանի վարչապետ դառնալու նպատակ չես ունենա։ Այսքան»։

 

 

 

 

 

 

 


 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեյմունություն, խորտակվող նավից փախուստ, հանգանակության առաջարկ. Ինչպես են օգտատերերն արձագանքում Աննա Հակոբյանի հայտարարություններին