Ես դեռ մտադիր եմ խաղալ և չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Մխիթարյան
Սպորտ
15:00 27/02/2026
Հայաստան

Ես դեռ մտադիր եմ խաղալ և չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Մխիթարյան

«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին»,- ասել է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի Բոկոնիի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ 37 տարեիկան է, այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. «Ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ, բայց փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»:

Մխիթարյանը նշել է, որ դեռ որոշում չունի, թե ինչ կանի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետ. «Գուցե մեկ տարի ոչինչ չանեմ և հանգստանամ, հետո կմտածեմ, թե ինչ կլինի հաջորդիվ. դա կախված է նաև ստացվող առաջարկներից»։

sempreinter.com-ի հաղորդմամբ, Մխիթարյանն ասել է, որ դեռևս իրեն չի պատկերացնում մարզչի դերքում, «բայց երբեք մի՛ ասա երբեք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես դեռ մտադիր եմ խաղալ և չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Մխիթարյան