Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ազգային փոքրամասնություններից ովքեր են լինելու ՔՊ-ական ցուցակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի և քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի և 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։
Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։ Ըստ օրենքի՝ ամենաշատ ձայն ստացած ուժին «բաժին է հասնում» թվով ամենամեծ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաև՝ ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա՝ երեքն էլ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։