Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար։
«Փետրվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։
Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար»։