Բոլիվիայում վթարի է ենթարկվել կենտրոնական բանկի փողերը տեղափոխող ինքնաթիռը, կան զnhեր, տուժածներ
Իրավունք
10:30 28/02/2026
Աշխարհ

Բոլիվիայում վթարի է ենթարկվել կենտրոնական բանկի փողերը տեղափոխող ինքնաթիռը, կան զnhեր, տուժածներ

Նախօրեին Բոլիվիայի ռազմաօդային ուժերի ինքնաիթռը վթարի է ենթարկվել,  զոհվել է 15 մարդ, տուժել 28 հոգի։ Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ինքնաիթռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։

Ինքնաթիռը տեղափոխում էր կենտրոնական բանկի փողերը։  

Vision 360-ի հաղորդմամբ, Բոլիվիայի ոստիկանությունը ինքնաթիռի վթարի վայրում ձերբակալել է 12 մարդու հափշտակության փորձի համար։ 

Հաղորդվում է, որ դեպքի վայրում հավաքված մարդիկ հարձակվել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա՝ փորձելով նրանց ձեռքից վերցնել ցրված թղթադրամները: Հարձակվողները խոչընդոտել են շտապօգնության մեքենաների ժամանմանը:

Մինչդեռ, հաղորդվել էր, որ ճանապարհին հայտնաբերված թղթադրամները անվավեր են, քանի որ դրանք չեն գրանցվել երկրի Կենտրոնական բանկում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլիվիայում վթարի է ենթարկվել կենտրոնական բանկի փողերը տեղափոխող ինքնաթիռը, կան զnhեր, տուժածներ