Իրանը մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Քաղաքական
13:01 28/02/2026
Աշխարհ

Իրանը մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Սկսվել է իրանական պատասխան հրթիռային հարվածն Իսրայելի ուղղությամբ։ Մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։  Թիրախավորված են Իսրայելի հյուսիսային և կենտրոնական շրջանները։ 

«Ի տարբերություն 12-օրյա պատերազմի, Իրանը հարվածները հասցրել է առանց նախօրոք հայտարարելու հրթիռակոծության սկզբի մասին»,- հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի պատասխանը երկրի վրա հարձակումներին կլինի ուժեղ և վճռական։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ