Բոլոր հայաշատ կենտրոնները հարձակումների թիրախում են. Չերնամորյան
Քաղաքական
20:01 28/02/2026
Հայաստան

Բոլոր հայաշատ կենտրոնները հարձակումների թիրախում են. Չերնամորյան

Իսրայելի բոլոր հայաշատ կենտրոնները հարձակումների թիրախում են։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

«Շատ խառն է ժամանակ չկա խոսելու, անդադար տագնապ է»,-ասաց Չերնամորյանը, որն այս պահին ռմբապաստարանում է։

Նա նշեց, որ կապ է պահպանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Շնորհակալություն, մենք լավ ենք, բոլորի հետ կապ ունեմ»,-ասաց նա՝ չկարողանալով պատասխանել այլ հարցերի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր հայաշատ կենտրոնները հարձակումների թիրախում են. Չերնամորյան