Քաղաքապետարանի ծուղակը վարորդների համար
Հասարակություն
16:48 28/02/2026
Հայաստան

Քաղաքապետարանի ծուղակը վարորդների համար

Արգիշտի փողոցում, որտեղ տեղակայված է նաև Երևանի քաղաքապետարանի շենքը, երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել։

Արգիշտի փողոցից դեպի Հաղթանակ կամուրջ ու Մաշտոցի պողոտա տանող հատվածը դարձել է երկու երէևեկելի գոտի՝ նախկին 3-ի փոխարեն։

Հակառակ ուղղությամբ՝ երթևեկելի գոտիներն ավելացվել են, նախկին 2-ի փոխարեն հիմա 3 գոտի է՝ ըստ երևույթին Իսակովի պողոտայի խցանումների խնդիրը լուծելու համար։

Փոփոխությունն արվել է, ճանապարհային նշանը փակցվել է, սակայն համապատասխան գծանշումներ չի արվել, ինչի հետևանքով վարորդները հաճախ հայտնվում են վթարային իրավիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքապետարանի ծուղակը վարորդների համար