Սահմանադրության նախաբանը և կառավարության գլխի հետ կապված դրույթները դեռ պատրաստ չեն. Սրբուհի Գալյան
Քաղաքական
13:13 02/03/2026
Հայաստան

Սահմանադրության նախաբանը և կառավարության գլխի հետ կապված դրույթները դեռ պատրաստ չեն. Սրբուհի Գալյան

«Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին, և կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, ամիսը դեռ շարունակվում է»,-Աժ-ում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է հրապարակվելու նոր Սահմանադրության տեքստը։

Նախարարը հայտարարեց, թե տեքստը գրեթե պատրաստ է և քննարկումներ պետք է սկսեն  ՔՊ խմբակցության իրենց գործընկերների հետ։

«Տեքստը պետք է հրապարակվի այն ցանկությամբ որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված։ Տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի մեր հանրությունը ծանոթանա և կարծիքը հայտնի, նաև մասնագիտական հանրույթը և մյուս գործընկերները»,- հայտարարեց Գալյանը՝ տեղեկացնելով, որ դեռ պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը, երկրորդ և երրորդ գլուխները միավորվել են։

Այդ միավորումը, ըստ նախարարի, նշանակում է, որ պետության պարտականությունը պաշտպանելու քաղաքացիների իրավունքը, մասնավորապես՝ առաղջությանն հարցում, ավելի ամրապնդվել են։

Գալյանը հավելեց, որ դեռ պատրաստ չէ և չի քննարկվել սահմանադրության մեջ փոփոխություններ անելու գլուխը։

«Կառավարության գլխի հետ կապված որոշակի դրույթներ ունենք, որ դեռևս չեն քննարկվել»,-հայտարարաեց նախարարը և հավելեց, որ  հենց տեքստը պատրաստ լինի՝ կհրապարակեն և հանրության հետ քննարկումներ կանեն

 Պատասխանելով հարցին, թե  արդյոք ՀՀ Անկախության հռչակագիրը հանվելու է նոր Սահմանադրությունից՝ Գալյանն ասաց. «Հիմա ես ձեզ չեմ պատասխանի, երբ որոշում կայացվի գնալ այդ ճանապարհով՝ կտեղեկացնենք ձեզ»։

Նա նշեց, որ որոշումը  խորհրդում դեռ չի քննարկվել, բայց Հայաստանի նպատակը տարածքային ամբողջության և ինքնիշխանության պահպանումն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սահմանադրության նախաբանը և կառավարության գլխի հետ կապված դրույթները դեռ պատրաստ չեն. Սրբուհի Գալյան