«Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում կնախաձեռնի առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման թեմայով աշխատանքային քննարկում
Քաղաքական
18:36 03/03/2026
Հայաստան

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում կնախաձեռնի առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման թեմայով աշխատանքային քննարկում

«Հայաստան» խմբակցությունը «population» վերլուծական հարթակի և «Առողջության իրավունք» ՀԿ-ի կողմից ստացելէ նամակ- առաջարկ, որում, մասնավորապես, նշված է, որ տեղի է ունեցել «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն Հայաստանում․ Ռիսկեր, բացեր, չլուծված հարցեր» թեմայով կլոր սեղան քննարկում։ Այս մասին ԱԺ -ում հայտարարեց պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝  քննարկման շրջանակում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, մտահոգությունները և առաջարկությունները՝ վերոնշյալ համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ։

«Հաշվի առնելով հարցի ռազմավարական կարևորությունը  նրանք խնդրել են կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ ապահովելով ներկայացված առաջարկությունների քննարկումը, ոլորտային քաղաքականության համակողմանի վերլուծություն։ Հայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցությունում քննարկվել է առաջարկը, գնահատվել է բարձրացած հարցի կարևորությունը և որոշվել է Ազգային ժողովում կազմակերպել նշված թեմայով աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցության համար կհրավիրվեն ոչ միայն մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, առողջապահության ոլորտի փորձագետներն ու շահառու կողմերը, այլ նաև առողջապահության նախարարը, պատասխանատու անձիք, համապատասխան հանձնաժողովի անդամներ ու պատգամավորներ։ Ժամկետը կորոշենք նախաձեռնող խմբի հետ քննարկման արդյունքում»,- տեղեկացրեց պատգամավորը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում կնախաձեռնի առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման թեմայով աշխատանքային քննարկում