Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեհրանը Եվրոպային սպառնում է պատերազմով՝ «պաշտպանական» գործողություններիհամար
Իրանի ԱԳՆ-ում հասկացնել են տվել` նման քայլերը կդիտարկվեն որպես ուղղակի ագրեսիա: Euronews-ի փոխանցմամբ՝ Թեհրանի ներկայացուցիչների խոսքով՝ պատասխանը կարող է տրվել եվրոպական թիրախների ուղղությամբ:
«Դա կլինի պատերազմական գործողություն: Իրանի դեմ ցանկացած գործողություն կհամարվի աջակցություն ագրեսորներին», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Նա ընդգծել է, որ «պաշտպանական գործողություններ» եզրույթն այս համատեքստում սոսկ քողարկում է: «Մի՞թե նրանք ցանկանում են զրկել Իրանին հակահարված տալու հնարավորությունից», - հայտարարել է Բաղային՝ հավելելով, որ եվրոպական երկրները արդեն իսկ բավականաչափ գործողություններ են արել Իրանի դեմ: