Իսրայելը ԶՈւ-ին հրահանգել է ընդլայնել վերահսկողությունը Լիբանանի հարավում, վերջինիս բանակը հետ է քաշվում սահմանից
Քաղաքական
11:44 03/03/2026
Աշխարհ

Իսրայելը ԶՈւ-ին հրահանգել է ընդլայնել վերահսկողությունը Լիբանանի հարավում, վերջինիս բանակը հետ է քաշվում սահմանից

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակին հրաման է տրվել առաջ շարժվել և ընդլայնել հարավային Լիբանանի տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը՝ «հրետակոծությունից պաշտպանվելու համար»։

Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի փոխանցմամբ՝ Լիբանանի բանակը իր որոշ ստորաբաժանումներ դուրս է բերել Իսրայելի հետ սահմանի Այթա ալ-Շաբ տարածքում գտնվող հենակետներից։

 «Լիբանանյան բանակը իր ուժերը դուրս է բերում Այթա ալ-Շաբի, ալ-Քավզախի, Դեբելի, Ռամիայի, Այն Իբլի և Ռմեյշի սահմանային դիրքերից՝ Այթիտա նահանգի ռազմաբազայի ուղղությամբ», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ գրում է թերթը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելը ԶՈւ-ին հրահանգել է ընդլայնել վերահսկողությունը Լիբանանի հարավում, վերջինիս բանակը հետ է քաշվում սահմանից