Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը
Քաղաքական
20:06 03/03/2026
Հայաստան

Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։ Այս մասին նա հայտել է իր էջում։

«Սիրելի՛ երևանցիներ,

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ որոշել եմ վայր դնել Երեւանի ավագանու անդամի իմ մանդատը:

Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:

Քաղաքականությունը պաշտոն չէ, այլ պատասխանատվություն։ Շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվենք մեր Հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։

Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։

Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը