Անհայտ կորած 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննություններն անցկացված են. Գալյան
Իրավունք
16:29 03/03/2026
ԼՂՀ

Անհայտ կորած 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննություններն անցկացված են. Գալյան

«Ըստ պաշտոնական տվյալների անհայտ կորած 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննությունները, եթե չեմ սխալվում, կրկին իրականացվել են։ Ընդորում՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով։ Այսինքը, փորձագետներն ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրկանացվել»,-ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գլյանը։

Մինչ այդ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե ինչու Արցախի վառելիքաքսուկային պահեստի պայթյունի զոհերին կարգավիճակ չեն տալիս և այդ հարցով իր մոտ բազմաթիվ դիմումներ կան։

Ընդդիմադիր պատգամավորն արդարադատության նախարարին նաև հորդորեց լսել իր հարցը, որպեսզի կարողանա պատասխանել։

 Գալյանը նշելով, որ հեռախոսով վիճակագրական տվյալներն էր նայում, որպեսզի պատասխանի հարցին՝ ասաց, թե Արթուր Խաչատրյանի պնդումը թե պետությունը աջակցություն չի ցուցաբերում, իրականության բացարձակ չի համապատասխանում,  որովհետև անհայտ կորածների ընտանիքներն ամեն ամիս ստանում են պետական աջակցություն․ ֆինանսական և սոցիալական։

Արթուր Խաչատրյանը պատասխան ելույթում հայտնեց, որ հարց է տվել Արցախում վառելիքաքսուկային պահեստի զոհերի  և անհետ կորածների հետ կապված, այլ ոչ թե ընդհանրապես։

«230 հոգուց ավել մարդկանց մասին է, որոնիցի 20-ի մասունքները դեռ չեն հայտնաբերվել»,-Ասաց Խաչատրյանը՝ ճշտելով, որ ուժային կառույցների աշխատողները 80 հոգի են, մնացածը քաղաքացիական անձինք են։

 Նա նշեց, որ վառելիքաքսուկային պահեստի զոհերը չեն ստանում որևէ փոխհատուցում և կարգավիճակ՝ բացի թաղման ծախսերից։

 Խաչատրյանը ասաց, որ իր մոտ այդ զոհերի հարազատներից տրցակով դիմումներ կան և դրանք փոխանցում է կառավարությանը։

«Ինչ-որ մի բան անել, որովհետև 230 մեր հայրենակիցներն են, արդյոք որևէ բան նախատեսում է մեր կառավարությունը՝ գումար հատկացնել միանվագ,  կարգավիճակ տալ, որպեսզի ինչ-ոչ մի կերպ հարցը լուծվի»,-հարցրեց Խաչատրյանը։

 Գալյանը հայտնեց, որ պայթյունի հետևանքով քաղաքացիական զոհերին տրվել է 1 մլն, իսկ զինվորականներին (եթե չի սխալվում) 2 մլն և այն արվել է ՀՀ կառավարության որոշմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անհայտ կորած 195 անձ ունենք, որից 170-ի փորձաքննություններն անցկացված են. Գալյան