Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է արձանագրել՝ տարածքային ամբողջականությունը կարևոր և «կարմիր գիծ» է. իրանագետ
Քաղաքական
19:55 03/03/2026
Տարածաշրջան

Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է արձանագրել՝ տարածքային ամբողջականությունը կարևոր և «կարմիր գիծ» է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին, պատասխանելով տարածաշրջանում լարվածության պայմաններում Հայաստանի համար ստեղծված վտանգների մասին հարցին, շեշտել է՝ «Մեր բարեկամ և եղբայր Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնպես մեր կարմիր գիծն է»։

Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է իր համար ծանրագույն և հսկայական ռեսուրսներ խլող պատերազմի  պայմաններում շարունակել առանց երկմտանքի կրկին արձանագրել, որ հարևան բարեկամական և եղբայրական մեր պետության անվտանգույթունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են չափազանց կարևոր և «կարմիր գիծ» լինել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է արձանագրել՝ տարածքային ամբողջականությունը կարևոր և «կարմիր գիծ» է. իրանագետ