Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
19:04 03/03/2026
Հայաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder