Այսօր երեկոյան Դուբայից չվերթ կիրականացվի դեպի Երևան
Հասարակություն
19:50 04/03/2026
Հայաստան

Այսօր երեկոյան Դուբայից չվերթ կիրականացվի դեպի Երևան

Fly Dubai ավիաընկերությունն այսօր երեկոյան չվերթ կիրականացնի դեպի Երևան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ թռիչքը կիրականացվի երեկոյան 21։00-ին։ Նախատեսվում է, որ օդանավը Երևանում վայրէջք կկատարի գիշերը՝ 03։10-ի սահմաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր երեկոյան Դուբայից չվերթ կիրականացվի դեպի Երևան