Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երևան» երիտասարդական նվագախումբը տարհանվել է Լիբանանից. ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանում
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի /ուղեկիցներով՝ 87 անձ/ ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանություն ից։
Հաղորդվում է, որ «Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության և Լիբանանի տուրիզմի նախարար Լաուրա Լահուդի բանակցությունների արդյունքում` ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:
Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։ Թռիչքը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում»,- հայտնում են դեսպանությունից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ հայ երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար:
«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են Բեյրութում մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին: