Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Իրանից արձակված հրթիռը, որն անցնում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվում էր դեպի մեր տարածքը, խափանվել և ոչնչացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Հրթիռի բեկորը ընկել է Հաթայի շրջանում, զոհեր կամ վիրավորներ չեն եղել»,-նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Մեր երկրի և մեր ազգի անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար։ Մենք կրկին զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են լարվածությունը մեծացնել տարածաշրջանում և հանգեցնել հակամարտությունների ավելի լայն տարածմանը»։
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ սա պատերազմի ընդլայնման ու երկարաձգման նոր հիմքեր կարող է ստեղծել: