Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան ամենաշատն է ուզում, որ պատերազմը դադարի, երկիրը կախված է միջազգային էներգակիրներից. Թուրքագետ
«Այս պահին Թուրքիան ընդհանրապես շահագրգռված չէ մտնել պատերազմի մեջ, քանի որ դա շատ լուրջ տնտեսական ու նաև այլ խնդիրներ կառաջացնի, առանց այն էլ մեծ խնդիրների մեջ գտնվող Թուրքիայի համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տարածքում Իրանից արձակված հրթիռի ոչնչացմանն ու դրան հաջորդ Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությանը։
Անդրանիկ Իսպիրյանը նշեց, Թուրքիան ցանկանում է՝ ինչքան հնարավոր է այս ամենն արագ ավարտվի, քանի որ այդ երկիրը շատ մեծ կախվածություն ունի միջազգային էներգակիրներից։
«Թուրքիան ամեն կերպ փորձում է հեռու մնալ այս հակամարտությունից, ավելին, մենք տեսանք նաև իրենց ղեկավարի, փոխվարչապետի օրեր առաջ հայտարարությունները, որ ամեն գնով կողմերին կոչ էին անում դադարեցնել, չընդլայնվել, այլ ընդհակառակը դադարեցնել։ Այս համատեքստում այս պահին Թուրքիայի պահվածքը զուտ նախազգուշացնում է, թե՛ Իրանին, թե՛ նաև մյուսներին ուղղակի դադարեցնել»,- նշեց թյուրքագետը։
Նրա գնահատմամբ, ամեն դեպքում արձակված հրթիռը դեռևս ոչ մի կերպ պատերազմի մասին չի խոսում։
«Նույնիսկ Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը չի խփել այն, ինչպես իրենք ասացին՝ Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերի կողմից է կասեցվել, և պետք է ուսումնասիրել իրականում ինչ է տեղի ունեցել»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։