Գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով ազգային անհրաժեշտություն է․ Մամիջանյան
Քաղաքական
20:27 04/03/2026
Հայաստան

Գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով ազգային անհրաժեշտություն է․ Մամիջանյան

Իմպիչմենտը հավասարազոր է փողոցային պայքարին։ Այս մասին ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Պատրաստ ենք քննարկել վարչապետի ցանկացած թեկնածություն։ Մեր քննարկման միակ օրինակը իշխանափոխությունն է»,- նշել է նա, ապա՝ հավելել․

«Գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով ազգային անհրաժեշտություն է, ՀՀԿ-ն կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղհասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։ Հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մասին»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով ազգային անհրաժեշտություն է․ Մամիջանյան