Վարձակալից դարձիր տան կամ բնակարանի սեփականատեր․ «Ուժեղ Հայաստան»
Քաղաքական
20:15 04/03/2026
Հայաստան

Վարձակալից դարձիր տան կամ բնակարանի սեփականատեր․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հինգերորդ քայլը․ Երիտասարդ ընտանիքները բնակարանի ամսական վարձավճարով կարողանալու են ձեռք բերել սեփական բնակարան»։

Տեսանյութում Աբրահամյանը, մասնավորապես, նշում է․

«Վարձակալից դարձիր տան սեփականատեր, բնակարանի սեփականատեր։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլով նախատեսվում են էժան բնակարաններ՝ մեր երիտասարդ ընտանիքների համար։ Յուրաքանչյուր ընտանիք, որը  բնակվում է վարձակալության հիմունքներով կամ չգիտեմ՝ ծնողների հետ, կարողանալու է օգտվել այդ ծրագրից և ամսական  տան, բնակարանի վարձակալության չափով վճարում է կատարելու՝ դառնալով տան սեփականատեր։

Ինչպե՞ս է դա իրականանալու հողի վրա։

Պետությունը կառուցապատողների, խոշոր շինարարական ընկերությունների հետ ձեռք է բերելու պայմանավորվածություն, որին   տրամադրելու է համայնքային նշանակության պետական սեփականության ներքո գտնվող հողամասեր, այդ հողամասերի վրա էլ կառուցվելու են այդ բնակարանները և արտոնյալ պայմաններով տրամադրվելու են մեր երիտասարդ ընտանիքներին»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարձակալից դարձիր տան կամ բնակարանի սեփականատեր․ «Ուժեղ Հայաստան»