Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արդյո՞ք արդար է, որ եկեղեցուն պաշտպանելու համար Սամվել Կարապետյանին կալանավորել են. հարց՝ գորիսեցիներին
Արդյո՞ք արդար է, որ եկեղեցուն պաշտպանելու համար բաերար Սամվել Կարապետյանին կալանավորել են։ Այս հարցը տրվել է գորիսեցիներին։
Նրանք դեմ են արտահայտվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Իհարկե, սխալ է։ Ի՞նչ է ասել այդ մարդը. ասել է մեր ձևով եկեղեցուն կպաշտպանենք։ Ով դրա մասին խոսում է, կալանավորում են»,- նշեց գորիսեցիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի ասաց. «Նման մարդկանց կալանավորելը... ինչի՞ նման է դա։ Մարդն ամեն ինչ անում է ժողովրդի համար։ Մարդը որ ուզի, աշխարհում ամենալավը կապրի, բայց ամեն ինչ անում է իր ժողովրդի համար»։
«Նման մարդկանց կալանավորելու իրավունք չունեն։ Գործարար մարդ է, աշխարհում նրան ճանաչում են»։
Մանրամասն՝ տեսանյութում։