ՈՒՂԻՂ. Արշակ Սրբազանն անհապաղ ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից
Իրավունք
17:20 05/03/2026
Հայաստան

ՈՒՂԻՂ. Արշակ Սրբազանն անհապաղ ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից

Այս պահին ԶԼՄ ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ ԱԱԾ շենքի մոտ են՝ դիմավորելու Արշակ Սրբազանին։ Այստեղ են նաև Սրբազանի հարազատները։

Այսօր Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ։ 




Հիշեցնենք, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գտնվում էր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին դատավոր Մասիս Մելքոնյանն Արշակ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Փետրվարի 3-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս երկու ամսով երկարացրեց Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը։ Ի դեպ նույն դատավորը երեկ երկու ամսով երկարաձգեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ, Սրբազան պայքարի հիմնադիր Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը։

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder