Օրվա իշխանությունները վախենում են, քաղաքական հետապնդումը չափ ու սահման չունի․ Վարդևանյան
Քաղաքական
20:45 05/03/2026
Հայաստան

Օրվա իշխանությունները վախենում են, քաղաքական հետապնդումը չափ ու սահման չունի․ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ: Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Վարդևանյանը մանրամասնում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննության էր առնում Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու կամ պահպանելու հարցը։  Նա նաև հիշեցնում է, որ սա այն տնային կալանքն է, որը կիրառվեց 2026 թվականի հունվարի 16-17-ի ժամանակահատվածում։

«Այս ժամանակահատվածում արդեն ակնհայտ էր, որ չի կարող այս խափանման միջոցը պահպանվել։ Մի քանի իրադարձություն տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում։ Սամվել Կարապետյաննը այլևս հանդես է գալիս որպես «Ուժեղ  Հայաստան» կուսակցության նախագահ։ Հայաստանի Հանրապետությունն այլևս գտնվում է ընտրական գործընթացի մեջ, քանի որ Հանրապետության նախագահը փետրվարի 6-ից 7-ն ընդունեց արդեն համապատասխան հրամանագիր՝ ընտրությունների վերաբերյալ։ Այս ժամանակահատվածում, առանց իրար հերթ տալու, նույնիսկ այսօր նաև Նիկոլ Փաշինյանը,  խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության մասին, որ Սամվել Կարապետյանից իբր ցույց են տալիս, որ իրենց վախերը պակասել են։ Փոխարենը ի՞նչ եղավ այսօր։ Հերթական անգամ ապացուցվեց այն, որ օրվա իշխանությունները վախենում են, քաղաքական հետապնդումը չափ ու սահման չունի»,- իր խոսքում նշել է Վարդևանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օրվա իշխանությունները վախենում են, քաղաքական հետապնդումը չափ ու սահման չունի․ Վարդևանյան