Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արշակ Սրբազանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից. Նրան դիմավորեցին ծափահարություններով
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից; Ներկաները նրան դիմավորեցին ծափահարություններով;
Սրբազանն իր բանտից ազատվելը դժվարանում է հաղթանակ համարել։
«Ես զերծ կմնայի «հաղթանակ, պարտություն» եզրույթների օգտագործումից, բայց այն, ինչ կատարվում է՝ ուղղակի խայտառակություն է։ Սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, այլև պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ- պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են և,եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա, եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ոտնձգություն է կատարում, որը որոշակի հաջողություն է ունենում,ապա հաղթանակ է։ Կարծում եմ՝ Պյուռոսյան հաղթանակ է,քանի որ ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել»,- ասաց Սրբազանը։
Արշակ Սրբազանը նաև հավելեց, որ շարունակելու է հաստատակամ մնալ իր համոզմունքներին։
«Այն, ինչին ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետքայլ կատարվի և նահանջ կատարվի՝ թե՛ կաթողիկոսի կողմից և թե՛ այն հոգևոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են»,- լրագրողների հետ զրույցում նշեց հոգևորականը։
Հարցին, թե արդյո՞ք Արշակ Սրբազանը չունի մտավախություն, որ ընտրություններից հետո կվերընտրվի իշխող ուժը և էլ ավելի հուժկու գործընթացներ կիրականացնեն եկեղեցու և եկեղեցականների դեմ, Սրբազանն արձագանքեց․
«Ես չեմ ուզում կանխատեսել։ Հիմա գարնանամուտ է չէ, գարնանամուտին ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, ինձ հիշեցնում է իշխանությունների գործելաոճը։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Համենայնդեպս, ես դժվարանում եմ ասել՝ ի՞նչ է արվում, ինչի՞ համար է արվում, ինչի՞ վրա է վիճակը նետվում, դժվարանում են այսօր»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։