Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարօրինակն էր․ Արշակ Սրբազանը՝ Պոլսո պատրիարքի հայտարարության մասին
«Մեր եկեղեցականներից յուրաքանչյուրը կարծիք, դիրքորոշում է արտահայտում, Պոլսի պատրիարքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումն արտահայտելու մեջ։ Այլ հարց է՝ որքանո՞վ է դա ընկալելի, ընդունելի, թե՞ ընդունելի չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանն՝ անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի՝ սինոդական կառույց ստեղծելու առաջարկին, որը Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի կարծիքով իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք է։
Արշակ Սրբազանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում դա այն առաջարկը չէր, որ պետք է հնչեցվեր։
«Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ են գտնում և պետք է այդ կացությանը համարժեք արձագանքել»։
Դիտարկմանը, թե արդյո՞ք տարօրինակ չէր, որ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություն էր արվել Պոլսո պատրիարքի կողմից՝ ասելով, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ։ Սրբազանն ասաց․ «Բանալի բառը տարօրինակն էր»։
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք։ Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում, որտեղ ասվում է. «Վիեննայի մեջ գումարված անցյալ Եպիսկոպոսական Հավաքի բացման նիստին նվիրապետական աթոռների գահակալները վիդեո-պատգամներով են մասնակցել եւ իրենց օրհնության խոսքն ուղղել ժողովական սրբազաններին: Քանի որ հավաքն արդեն խորհրդակցական ժողովի բնույթ էր ստացել, Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցել է հետեւյալ պատգամը, ուր իր երկու առաջարկներն է ուղղել ժողովական հայրերին եւ Վեհափառ Հայրապետի ուշադրությանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։