Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանն արգելում է Ձեզ խոսել, ես էլ չեմ արգելվում. Դատավորի ու Բագրատ Սրբազանի երկխոսությունը
18 արդարների գործով դատական նիստում Բագրատ Սրբազանը ոտքի կանգնեց խոսելու համար։
«Նստեք»,-ասաց դատավորը Սրբազանին։
«Ես նստած եմ արդեն 8 ամիս»,-արձագանքեց Սրբազանը։
«Դատարանը Ձեզ թույլ չի տալիս խոսել»,-հետևեց դատավորի խոսքը։
«Դատարանն ինձ չի կարող թույլ տալ կամ չտալ»,-ասաց Սրբազանը։
«Դատարանն արգելում է Ձեզ խոսել»,-շարունակեց դատավորը։
«Ես էլ չեմ արգելվում»,-պատասխանեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը, երբ շարունակեց խոսքը, դատավորը սպառնաց միջոցներ կիրառել։
«Միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք՝ կիրառեք»,-արձագանքեց Բագրատ Սրբազանը՝ դատավորին։
Մանրամասները՝ տեսանյութում։