Դիլիջանի թունելի մոտակայքում մեքենան արգելափակվել է ձյան շերտում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հասարակություն
08:50 05/03/2026
Հայաստան

Դիլիջանի թունելի մոտակայքում մեքենան արգելափակվել է ձյան շերտում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մարտի 4-ին, ժամը 19։06-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել  արգելափակումից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ 

Փրկարարները սահմանել են հերթապահություն, որի ընթացքում Դիլիջանի ոլորաններում քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել երկու «DAF» մակնիշի կցորդով բեռնատար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դիլիջանի թունելի մոտակայքում մեքենան արգելափակվել է ձյան շերտում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի