Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման մեղավորների տվյալները ճշտվել են
Քաղաքական
15:39 05/03/2026
Տարածաշրջան

Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման մեղավորների տվյալները ճշտվել են

Իրանը պարզել է Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման մեղավորներին։ Այդ մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

«Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ լիովին պարզել են Մինաբի երեխաների սպանության մեջ ներգրավված մեղավորներին», - նշել է գործակալությունը։

«Ֆարս»-ը նշել է, որ «օդաչուների ինքնությունը, այն ավիաբազաները, որտեղից նրանք թռել են, և նրանց քաղաքացիությունը ճշգրտորեն պարզվել է»։ Ըստ թերթի՝ հայտարարվել է «հանցագործությանը կոշտ և վճռական արձագանք տալու» իրանական կողմի պատրաստակամության մասին։

Հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարված հասցվեց Շաջարեհ Թայեբեհի աղջիկների դպրոցին: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 171 աշակերտուհի: Հաղորդվում է նաև առնվազն 14 դպրոցի աշխատակցի և ուսուցչի մահվան մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման մեղավորների տվյալները ճշտվել են