Իրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին
Հասարակություն
19:59 05/03/2026
Տարածաշրջան

Իրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին

Իրանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում գտնվող քրդական ուժերի դիրքերին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով իրանական պետական IRNA լրատվական գործակալությանը։

Իրանի զինվորականների հայտարարության համաձայն՝ երեք հրթիռային հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանում գտնվող «հեղափոխությանը դեմ հանդես եկող քրդական խմբավորումների» շտաբ-բնակարաններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին