Հայ եկեղեցին փորձել են ասպատակել թnւրք քnչվnրները, մnնղnլները, uտшլիները, բեյիшները, հարց տվեք ձեզ՝ որտե՞ղ են նրանք հիմա. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին
Քաղաքական
10:29 05/03/2026
Հայաստան

Հայ եկեղեցին փորձել են ասպատակել թnւրք քnչվnրները, մnնղnլները, uտшլիները, բեյիшները, հարց տվեք ձեզ՝ որտե՞ղ են նրանք հիմա. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին

«Ակնհայտ է, որ եկեղեցին վարկաբեկելու ընթացեք եք որդեգրել։ Ձեր գործողությունները հակասահմանադրական են, դատապարտելի, հանցավոր»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին։

Նա հիշեցրեց, որ օրենքով եկեղեցին և պետությունն անջատված են միմյանցից։

«Ոչ մի քաղաքական ուժի  և որևէ իշխանության տրված չէ եկեղեցին բարեփոխելու օրակարգը, ոչ դուք, ոչ որևէ քաղաքական ուժ  այսօր կամ պատմականորեն եկեղեցին բարեփոխելու օրակարգ պարտադրելու իրավասություն չունի»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա հայտարարեց, որ իշխանության բոլոր գործողություններ, այդ թվում Մայր Աթոռի վրա հրոսակախմբեր ուղարկելը, քրեորեն դատապարտելի են ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործման իմաստով,  այլ նաև բարոյական ու   պատմական իմաստով։

«Չի կարող Վեհափառին որևէ վարչապետ պարտադրել հրաժարական։ Այս պահանջն ինքնին ևս հանցավոր է և դատապարտելի։ Պատմականորեն նման փորձեր արվել են։

Հայ Առաքելական եկեղեցին փորձել են ասպատակել թուրք քոչվորները, մոնղոլները, ստալիները, բեյիաները, հիմա հարց տվեք ձեզ՝ որտե՞ղ են նրանք հիմա»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Այնուհետև նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորում ՀՅԴ-ն ու Հայ Առաքելական եկեղեցին։

«Ակնհայտ է՝  երկու ազգային հենասյունային արժեք ներկայացնող արժեքներ են»,- իր հարցին պատասխանեց ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

Իսկ դահլիճում ծիծաղող ՔՊ-ականներին արձագանքեց. «Այդ ձեր ծիծաղը  վախերից է ծնված»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder