«Հրապարակ». ՔՊ-ում գտել են իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը
Օրվա մամուլ
08:29 05/03/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում գտել են իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը, չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է՝ տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։ Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի՝ «Խաղաղության» մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։

Մեզ պատմեցին, որ ՔՊ ակտիվում միանշանակ չեն ընդունել մեկ բառանոց կարգախոսը, այլ տարբերակներ են առաջարկել, սակայն, ըստ ամենայնի, ՔՊ-ում հասկացել են, որ ինչ միտք էլ գրեն պաստառին, իրենց թիրախավորելու են, ուստի նախընտրել են կարճ-կոնկրետ մի բառով հանդես գալ, որը, իրենց կարծիքով, անխոցելի է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում գտել են իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը