Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել բժիշկների հետ և գրել.
«2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում:
Մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մեր երեխաները պաշտպանված են նման վտանգներից։
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը՝
2018 - 877
2025 – 4595»։
Հանդիպման ժամանակ մասնագետները նշում են, որ թմրամոլների տարիքը երիտասարդացել է և բուժման դիմում են, ոչ թե նախնական փուլում այլ 99 % դեպքերում բարդացած վիճակում, իսկ դեռահասներն այսօր հեշտ հասանելիություն ունեն թելեգրամյան ալիքներով գովազդվող և վաչառվող թմրամիջոցներին։