Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խոցելի են բոլոր նրանք,ովքեր Հայ Առաքելական եկեղեցու զավակներ են և հանրային դիրքորոշում են արտահայտում․ Տեր Հակոբ
«Մեզ՝ ընտանիքի անդամներին, իրավունք էր տրված ամսվա ընթացքում 2 անգամ այցելելու, տեսակցելու Սրբազանին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Սրբազանի դիրքորոշումները հանուն Հայ առաքելական եկեղեցու, իր իրավունքների տրամաբանության ներքո է։
«Անզեն աչքով տեսանելի էր, որ Սրբազանը ևս մեկ անգամ հաստատել էր այն պատկերացումնեըի, դիրքորոշումները,որոնք մինչ կալանքը ուներ»,- ասաց Տեր Հակոբը։
Հարցին,թե արդյո՞ք Վեհափառի ամենասիրելի սրբազաններից է Արշակ Սրբազանը,որի պատճառով թիրախավորվեց իշխանությունների կողմից, Տեր Հակոբն ասաց․
«Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որովհետև Վեհափառ Հայրապետի համար սիրելի են բոլոր հոգևորականները և մեր ժողովրդի բոլոր զավակները։ Ըստ տրամաբանության՝ խոցելի են բոլոր նրանք,ովքեր Հայ առաքելական եկեղեցու զավակներ են և ովքեր առաջին հերթին նաև դիրքորոշում են արտահայտում հասարակական կերպով, հանրային կերպով՝ ի նպաստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։