Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թե՛ փորձի պակասի, և թե՛ հանդուգն անտարբերության պարագայում որևէ լավ բան չի սպասվում մեր երկրի առողջապահական համակարգին. Գևորգ Գրիգորյան
«Առողջապահության նախարարը և Ազգային Ժողովի պատգամավորը նկարել են «թրենդային» տեսանյութ, որտեղ պատգամավորը հարցնում է, թե արդյո՞ք նորմալ է, որ առողջության ապահովագրության համակարգը գործում է, բայց բուժաշխատողների վճարման հարցը դեռ կարգավորվում է, իսկ նախարարը պատասխանում է, որ դա ՆՈՐՄԱԼ Է»,-գրում է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն ու մեկնաբանում.
«Դա կարող է նշանակել երկու բան՝
1. գործող իշխանությանը չի հետաքրքրում, թե բժիշկը որքան է վարձատրվում և ինչպես է օրինակ հունվար ամսվա իր առօրյա հոգսերը հոգացել՝ ինչպես է վճարել կոմունալ վճարները, ինչպես է վճարել տրանսպորտի վճարը, որպեսզի հասնի աշխատավայր, ի վերջո ինչպես է սնվել, որ կարողանա կենսագործունեություն պահպանել
2. գործող իշխանությունը չի գիտակցում (կրթության և փորձի պակաս), որ նման խնդիրներից խուսափելու համար անում են պիլոտային ծրագիր՝ ներառում են որևէ տարիքային խումբ կամ տարածաշրջան և ուսումնասիրում են համակարգի բացերը և ի հայտ եկող դժգոհությունները, հետո դրանք շտկում են և նոր գործարկում են ամբողջական համակարգը:
Թե՛ փորձի պակասի, և թե՛ հանդուգն անտարբերության պարագայում որևէ լավ բան չի սպասվում մեր երկրի առողջապահական համակարգին՝ թե՛ բուժաշխատողներին և թե՛ պացիենտներին:
Ինչևիցե, մենք շարժվում ենք առաջ մեր օրակարգով և արդեն խորհրդարանում կքննարկենք թե՛ բուժաշխատողներին և թե՛ պացիենտներին հուզող հարցերը»։