Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանական որոշ ապրանքների ներմուծման կրճատումը Հայաստանում թանկացումների կհանգեցնի. Աղասի Թավադյան
Հայաստանը հարևան Իրանի հետ ունի առևտրային զգալի կապեր՝ չնայած տասնամյակներ շարունակ վերջինս գտնվում է պատժամիջոցների տակ, բացի գազից, ցեմենտից, բիտումից և ամրաններից, ԵԱՏՄ միասնական տարածք 0 %(2025 թվականից) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` իրանից ներմուծվում է նաև ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք, կարտոֆիլ, լոլիկ, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ, գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, քոշմորուք, արմատային նեխուր, ամսական բողկ, վարունգներ և այլն։2025 թվականին իրանից ներմուծել են 680 մլն դոլարի ապրանք, այն դեպքում, երբ 2024 թ-ին այդ ծավալը 630 մլն էր։
Հակամարտության երկարաձգումը և ենթակառուցվածքներին հասցվող հարվածների ծավալների մեծացումն ինչպես կազդի Հայաստանի և համաշխարհային տնտեսության վրա։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Աղասի Թավադյանին։
Ա. Թավադյան-Առաջին հերթին պետք է հասկանալ, որ իրավիճակն անկանխատեսելի ու անկայուն է և այստեղ տարբեր սցենարներով այն կարող է զարգանա։ Ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունը նույնը չի լինի ինչ այս պահից առաջ էր, քանի որ Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցն աշխարհի ամենակարևոր տնտեսական հանգույցներից են։ Այստեղ հիմնական պայմանավորվածությունն այն է, որ աշխարհի նավթամթերքի արտահանումը և վաճառքը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Այդ նեղուցից համաշխարհային նավթամթերքի 20 %-ն է դուրս գալիս։ Հիմնական պայմանավորվածությունն է, որ Արաբական ծովածոցի երկրները վաճառում են դոլարով, որը երբ ստանում են հետ են ներդնում ամերիկյան տնտեսության՝ հիմնականում ՏՏ ոլորտում, այն թույլ է տալիս որպեսզի ԱՄՆ կառավարի համաշխարհային նավթի շարժը՝ «նավթային դոլարները»։ Երկրորդ հերթին ԱՄՆ-ը թույլէ տալիս մեծ պետական պարտք գոյացնել, ինչպես նաև զարգացնել իր ներքին ոլորտը։ Սրան ի պատասխան՝ Արաբական ծոցի երկրները ստանում են որոշակի պաշտպանություն, որոն այս պահին չկա, որովհետև գրեթե բոլոր ռազմաբազաները պարսկաստանն որոշակի կերպով վնասել է։ Սա մեծ և երկարաժամկետ արձագանք ու ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեության համար։
Հայաստանի դեպքում էլ իրադարձություննեը կարող են անկանխատեսելի զարգանալ։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ իրանը մեծ դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության մեջ։ Հիշեցնեմ, որ էլեկտրաէներգիան այն ապրանքն է, որ երբ արտադրվեց՝ նույն պահին պետք է սպառվի։ Մենք չունենք համապատասխան մարտկոցային հզորություններ, որպեսզի հավելյալ էլեկտրաէներգիան խնայենք և ԻԻՀ-ն հանդիսանում է մեր համար յուրահատուկ մարտկոց։ Այն ավելցուկային էլեկտրաէներգիան, որը օրվա որոշակի ժամին չգիտենք, թե ինչ անենք, արտահանում ենք դեպի Պարսկաստան, դրա դիմաց՝ ստանալով գազ և սա ապահոհվում է մեր փխրուն էներգետիկ հաշվեկշիռը։
Նաև պետք է հասկանալ, որ ոչ մեծ քանակությամբ, բայց ապրանքներ Իրանից գնում ենք։ Օրինակ՝ ցեմենտ, բանջարեղեններ, այլ պարանքներ, որոնց մատակարարման խաթարումը նույնպես տնտեսության վրա արձագանք կունենա։ Բայց ընդհանուր առմամբ դրանից այն կողմ պետք է նայել հնարավոր զարգացումները և սցենարները և դիտարկել թե դրանք ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա։
Սցենարներից մեկը կարող է լինել Պարսկաստանից մեծաթիվ մարդկանց գաղթը դեպի ՀՀ։ Հիշեցնեմո, որ այնտեղ 92 մլն մարդ է ապրում և դեպի Հայաստան շարժվելու են, Պարսկաստանի հյուսիում գտնվող ազգերը, որոնք ունեն ադրբեջանական ծագում։
Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը որ Հայաստանի տնտեսությունն այս պահին մեծ կախվածություն ունի «բանկային համակարգ»-«շինարարություն»-«անշարժ գույք» կլաստերից, որը նույնպես արտաքին մեծ ցնցումներ չի սիրում և դրանք կարող են մեր համար «սև կարապի» իրադարձությունը հանդիսանալ, որը կարող է ջնջել նախորդ տարիների աճը։
Panorama.am-Որպես զարգացումների վատ սցենար, հնարավոր է Իրանում կանգնի Հայստանի շինարարության ոլորտի համար կարևոր այնպիսի արտադրություններ, ինչպիսիսն են ցեմենտ, ամրանների արտադրությունը, այդ դեպքում այն ինչպես կազդի մեր վար։
Ա. Թավադյան-Եթե մենք դիտարկում ենք սցենարները, ապա պետք է խոսենք աշխարհաքաղաքականությունից, որպեսզի հասկանալի լինի, թե յուրաքանչյուր կողմ ինչ նպատակներ ունի։ Պետք է հասկանալ ԱՄՆ-Իսրայել կողմի նպատակները, իսկ այն հիմնականում արդեն մի քանի տարի է հնչեցվում է, այն է՝ իշխանափոխություն, որպեսզի Իրանի գլխին լինի այնպիսի քաղաքական ուժ, որ բարիդրացիական տրամադրված կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի հանդեպ։ Անցած տարվա սկզբի պատերազմն էլ դրան էր ուղղված, ինչպես նաև դեկտեմբերին Իրանի արժույթի փլուզումից հետո սկսված անկարգությունները։ ԱՄՆ-ի Բյուջետային քարտուղարը՝ Սկոտ Բեսեթը խոստովանեց, որ այն իրենք վաղուց էին կանխատեսել, որպեսզի արժույթի փլուզումը լիներ և կրկին սկսեին հեղափոխությունը, սակայն չահասան իրենց նպատակին, այսինքը՝ ԻԻՀ վերնախավը սպանվեց, սակայն իշխանափոխություն տեղի չունեցավ։ Մենք տեսնում ենք, որ դրա հավանականությունը քչացել է և այս պահին պատերազմի երկարաձգման խնդիրն է լուծվում։
ԱՄՆ-ի ռազմական պահուստները բավականին քչացել են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, Իրադարձությունների զարգացումն անկանխատեսելի է և բավականին վտանգավոր Հայաստանի համար և ՀՀ իշխանությունները պետք է արագացված կարգով սցենարային կանխատեսում անեն և փորձեն հասկանալ, թե ինչպես կարող է զարգանալ այս ամենը, ինչ բացասական կամ դրական ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա, գնահատել յուաքանչյուր սցենարի հավանականության և մեր վրա ազդեցության աստիճանը։ Այս ամենը պեքտ է արվի հնարավորինս արագացված կարգով, այլ ոչ թե թողնել ինքնահոսի։
Panorama.am-Հավանական համարո՞ւմ եք, որ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումը կարող է հասնել նաև դեպի Հայաստան և դեպի Թուրքիա իրանական գազատարներին և այդ դեպքում այն ինպե՞ս կազդի մեր տնտեսության վրա։
Ա. Թավադյան-Ենթակառուցվածներին հարվածներն արդեն արվում են։ Մենք արդեն տեսնում են Թեհրանի օդանավակայանի գրոհումը։ Իրանի ռազմավարական ջրամբարներին էլ որոշակի գրոհներ կան։ Եթե որոշեն, որ ցամաքային գործողություններ էլ պետք է լինեն, ապա այդ դեպում պատերզմը շատ բարդ և երկարատև է լինելու։ ԱՄՆ-Իսրայել կողմը կցանկանար, որ հենց Իրանում գտնվող ժողովուրդը բարձրանար և իշխանությունը վերցներ իր կառավարմանը, բայց հիմնական նպատակը լինելու ենթակառուցվածքներին գրոհումը։ Հայաստանի էներգետիկ համակարգը բավականին փխրուն է, ինչը ցույց տվեցին ձմռան ամիսների երկարատև վթարները։ Մեր էներգետիկ հաշվեկշիռը պետք է պահպանվի և եթե էներգետիկ հաշվեկշռի ռազմակավարական հանգույցներից մեկը խափանվի, օրինակ ավելցուկային էներգիան չկարողանան Իրանին մատակարարել, ապա այն կարող է բերել անջատումների Երևանում և ՀՀ-ում։
Panorama.am-Ցեմենտի մատակարարման հնրավոր դադարեցումը ինչի՞ կբերի։
Ա. Թավադյան-Իրանական ցեմենտը Հայաստանում հիմնականում օգտագործվում է նորակառույցների վրա։ Եթե ապրանքի քանակությունը քչանում է, իսկ պահանջարկն առկա է, ապա այն կբերի տվյալ ապրանքի գնի բարձրացմանը։ Ընդհանուր առմամբ մենք արդեն որուշակի գործընթացներ ենք նկատում, քանի որ երբ անորոշությունների մակարդակը մեծանում են, արձանագրվում են ոսկու արծաթի գների աճ։ Քանի որ աշխարհի նավթի 20 %-ը դուրս է գալիս Արաբական ծովածոցից, արդեն իսկ տեսնում ենք նավթի և գազի գների համաշխարհային աճ։ Երկու շաբաթ առաջ նավթի մեկ բարելի գինը 60 դոլար էր, իսկ հիմա հասել է մոտ 100 դոլարի և բարձրացումը կարող է չկանգնել, շարունակել աճել։ Պետք է հասկանալ, որ Եվրոպան, որը նախկինում գազ էր ներմուծում ՌԴ-ից այժմ լիակատար կախված է ԱՄՆ-ից և Քաթարից ներմուծվող գազից։ Օրինակ Մեծ Բրիտանիայի գազի 50-60%-ը գալիս է Քաթարից և այս պահին չի կարող ներմուծել։ Հորմուզի նեղուցը փակ է և արդեն իսկ մենք ԵՄ-ում տեսնում ենք էլեյկտրաէներգիայի և նավթամթերքի գների աճ։ Դուբայը խոշոր ֆինանսկանա կենտոն էր, որտեղ կենտրոնացված էր աշխարհի հարստության զգալի հատվածը։ Այն ժամանակ ասվում էր, որ Դուբայը խաղաղ գոտի է, իրեն ոչ մի բան չի սպառնում, բայց տեսնում ենք որ այն այդպես չէ։ Սա կարող է բերել նրան. որ կապիտալը սկսի այնտեղից արտահոսել։ Դուբայում կարող է շինարարական բումի անկում գրանցվել, որը նաև համաշխարհային էֆեկտ կարող է բերել և շղթայաձև հարվածել մեր տնտեսության և բերել նրան, որ Հայաստանում անշարժ գույքի գներն անկում գրանցեն ինչպես 2008 թվականին։ որը զգալի կլնի մեր տնտեսության վրա, որովհետ և մեր ՀՆԱ-ի մոտ 30%-ը «բանկային համակարգ»-«շինարարություն»- «անշարժ գույքի շուկա» եռյակն է։